ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՆԵՐԸ


ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑԸ.

Հիմնադրամի կառուցվածքային ստորաբաժանումների հետ կազմակերպում է աշխատանքային քննարկումներ, ինչպես նաև մասնակցում է այլ գերատեսչություններում կազմակերպած աշխատանքային քննարկումներին.

Ներկայացնում է բաժնի գործունեության ոլորտին առնչվող  անհրաժեշտ տեղեկատվություն, մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.

Ներկայացնել առաջարկություններ՝ բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար. 

Մասնակցել միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից կազմակերպվող սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ   ԵՎ  ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ  Է.

Կազմակերպում է կրթության կառավարման այլ մարմինների, պաշտոնատար անձանց կողմից պահանջվող՝ բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրումը։

Ուսումնասիրում է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում է այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:

Комментарии